ԼՂՀ Ազգային վիճակախաղում բնակարան շահողը Ֆրանսիայի քաղաքացի է
Ստեփանակերտում կայացել է Ազգային վիճակախաղի շահումների մի մասի հանձնումը: Շահողներից 17-ը, ովքեր Արցախի բնակիչներ են, ստացել են 300 հազար դրամանոց գորգերը՝ արցախյան տարբեր զարդանախշերով: Այս մասին տեղեկանում ենք Karabakh-open.info ից:
Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի նախագահ Էլինա Միրզոյանի խոսքով՝ 342 հաղթած տոմսերի աշխարհագրությունը մեծ է, և արդյունքներն ամփոփվելու են փուլերով։
Առայժմ հայտնի չէ մեքենա շահողի անունը, չնայած գիտեն, որ Հայաստանից է։ Բնակարանի տերը Ֆրանսիայի քաղաքացի է։
Վիճակախաղի արդյունքում հավաքված 300 միլիոն դրամը, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, հատկացվելու է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի և շրջանի հարավային թևի ենթակառուցվածքների զարգացմանը։
Նախորդիվ`
Արցախում կազմակերպված Ազգային վիճակախաղի խաղարկությունը՝ այսօր
Հողակտոր ու բնակարան Արցախում՝ մասնակցելով վիճակախաղին
2 ամսում իրացվել է Ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս. Արթուր Աղաբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա