«Նոր Հալեպը» հասանելի կլինի ոչ բոլոր սիրիահայերին

Հեղինակ` Մարի Թարյան

Սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասում դեռ շենքեր չեն բարձրանում, սակայն դրա շուրջ քննարկումներն ու հակասական կարծիքները գնալով թեժանում են:

Մի կողմից Սփյուռքի նախարարությունը տարածում է կոչ անող գովազդներ, որպեսզի բարերարներն աջակցեն սիրիահայերի համար թաղամասի կառուցմանը, մյուս կողմից` նախնական պայմանագիր կնքածներին հորդորում` սկսել վճարումներ անել: Թաղամասը կկառուցվի ապագա բնակարանատերերի ընթացիկ վճարների և բարերարների հանգանակած գումարներով:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում շատ սիրիահայեր կարծիք հայտնեցին, որ իրենք ֆինանսապես ի վիճակի չեն վճարումներ անել:

Սիրիահայ Ալին Յուղաբերյանը, ով այս պահին բնակվում է Հայաստանում, ասաց. «Շատ լավ է, իրենք ուզում են մեզ աջակցել, բայց ամեն մեկն իր պայմաններն ունի, երանի տան վարձի համար օգտակար լինեին, ավելի լավ կլիներ, մինչև որոշենք` ինչպես պիտի շարունակենք այստեղ: Դեռ հայտնի չէ` կմնա՞նք այստեղ, թե` ոչ: Իրենք բավական օգտակար լինում են, բայց տուն գնելու գումարը մեծ է… դժվար է»:

Սոնա Պարտիզպանյան-Թաթարյանը կարծում է, որ «Նոր Հալեպ» թաղամասում տուն ձեռք բերելը շատ դժվար կլինի, բացի այդ` հեռու է: «Եթե այստեղ աշխատանք և կացարան լինի, մենք կնախընտենք Հայաստանում մնալ: Բայց աշխատանք չունենք, ամեն ամիս էլ մեծ գումարներ ենք վճարում տան վարձի համար: Մի քիչ դժվար է զրոյից սկսելը»,- ասաց սիրիահայը:

Մեկ այլ սիրիահայ Աբրահամ Խնկիկյանի բնորոշմամբ, ավելի լավ կլիներ, որ պետությունն օգներ արդեն պատրաստի բնակարան ձեռք բերել. «Մեզ համար դժվար կլինի բնակարանի վարձի հետ մի քանի տարի նոր բնակարանի կառուցման գումարներ տալ: Սա է իրականությունը: Տրամաբանական չէ: Երևանին ավելի մոտ ուրիշ շրջաններում շատ ավելի էժան կարելի է բնակարան գնել»,- ասաց նա:

Սիրիահայը նաև կարծում է, որ այսպիսով իրենք առանձնանում են հայաստանբնակներից. «Մեր իտեգրումն էլ այդպես կդժվարանա: Սիրիայում հարցն այլ էր, մենք ունեինք մեր շրջապատը, մենք շատ հանգիստ ապրում էինք: Բայց այստեղ մի հատվածում ապրելու խնդիր չկա, բոլորս էլ հայեր ենք, քրիստոնյաներ ենք»:

Հալեպահայ Պարգևն էլ մեզ հետ զրույցում կասկածներ հայտնեց, որ առաջիկայում թաղամասը կկառուցվի. «Ես չեմ կարծում, որ հինգ տարուց շուտ պատրաստ կլինեն բնակարանները: Մենք չենք կարող և վարձ տալ, և հինգ տարի վճարել բնակարանի գումարը: Ուղղակի ֆինանսապես ի վիճակի չենք: Հետո աշխատանքը հիմնականում Երևանում է, իսկ թաղամասը հեռու է»:

Հրաչ Քալսահակյանն, ով համակարգում է «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խումբը, լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն սիրիահայերը: Էջում քննարկված թեմաների շարքում է նաև «Նոր Հալեպ» թաղամասը, իսկ սոցցանցում հնչած կարծիքները շատ տարբեր են: «Անձնական կարծիքս այն է, որ լավագույնը պետք է արվի մարդկանց համար: Անշուշտ կան անհատներ, որ առհասարակ կարողություն չունեն այդ ծրագրին մասնակցելու, չքավոր վիճակի մեջ են: Կան մարդիկ, որ որոշ նյութական կարողություն ունեն: Ինչ-որ բարեսիրական է, տարբեր է, վաճառքի ենթակա է, տարբեր է: Նույնիսկ վաճառքի դեպքում եթե նպաստավոր պայմաններ են միջին դասակարգի մարդու համար, դա էլ օգտակար կլինի»,- ասաց նա:

Նախօրեին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել էր, որ այս պահին բնակարան ձեռք բերելու համար նախնական գրանցվել է 625 մարդ: «Հետագայում արդեն կերևա, թե կուզենան, արդյո՞ք, 6 տոկոսով հիփոթեքային վարկեր վերցնել և բնակարաններն ունենալ, թե` ոչ: Որևէ մեկին պարտադրել, հանձնարարել չենք կարող: Այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում էր, մենք արեցինք»,- ասել էր նախարարը:

Թե ինչպիսին կլինի սիրիահայերի ակտիվությունը, ցույց կտա ժամանակը: Հարկ է նշել, որ քիչ չեն սիրիահայերը, ովքեր իսկապես հնարավորություն ունեն նոր թաղամասում բնակարան ունենալ: Բայց փաստ է նաև այն, որ մի զգալի հատված ֆինանասապես ոչ միայն ի վիճակի չէ, այլև անապահով վիճակում է գտնվում: Հայաստանում այս պահին գտնվող 11 հազար սիրիահայերից 3000 հազարը սոցիալապես անապահով են:

Նկատենք, որ թաղամասը սոցիալական ծրագրով չի կառուցվում, այն բարեգործական ծրագիր չէ: Թաղամասի համար Հայաստանի Հանրապետությունն անվճար հողատարածք է տրամադրել, իսկ ճարտարապետական նախագիծն անվճար արել են ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները:

«Նոր Հալեպ» թաղամասը լինելու է Աշտարակում՝ դեպի Էջմիածին գնացող մայրուղու վրա: Ըստ նախագծի, թաղամասն ընդհանուր 488 միավոր բնակելի տարածք է, որտեղ կլինեն մեկից երեք սենյականոց բնակարաններ` մոտ 2000 մարդու համար նախատեսված:

Հատկացված 4,8 հեկտար տարածքը նախագծվել է որպես քաղաքատիպ թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով, կանաչապատված բակային տարածքներով:

Հարդարված և վերջնական տեսքի բերված բնակարանների քառակուսի մետրը, ըստ նախնական հաշվարկների կարժենա 500-550 ԱՄՆ դոլար, իսկ ոչ հարդարված վիճակում՝ 350-400:

Նախորդիվ`

«Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար նախնական 625 սիրիահայ է գրանցվել

Սիրիահայերին ներկայացվեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու պայմանները

«Որքան շատ բարերարներ լինեն, այնքան «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանների արժեքը կարող է նվազել»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}