Նիգերիայում միասեռ ամուսնության համար կբանտարկեն 14 տարով
Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը օրենք է ստորագրել, որն արգելում է նույնասեռ ամուսնությունների կնքումը: Օրինազանցներին սպառնում է մինչև 14 տարվա բանտարկություն: Բացի այդ` համասեռամոլ զույգերին զգացմունքների հրապարակային արտահայտման և թեմատիկ միությունների ստեղծման համար սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Դեկտեմբերի վերջին աֆրիկյան մեկ այլ երկրի՝ Ուգանդայի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել, որը ցմահ բանտարկություն է նախատեսում համասեռամոլության համար: Իրավապաշտպանները և մի շարք արևմտյան առաջնորդներ, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննադատել էին աֆրիկյան առաջնորդների գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր