Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, և խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանք ներկայացնել պարբերաբար անցկացվելիք խորհրդակցությունների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները