Հասան Ռոհանի. Գերտերություններն Իրանի մեծ ժողովրդի առջև հանձնվեցին
«Մի քանի օր հետո ժնևյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի»,-այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել Իրանի նախագահի առաջին նահանգային այցը, նա մեկնել է իրանաիրաքյան սահմանին գտնվող Խուզեսթան նահանգ:
Խուզեսթանի բնակչության հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին, անդրադառնալով ժնևյան համաձայնագրին, մասնավորապես նշել է. «Մի քանի օր հետո ժնևյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի: Գիտե՞ք ինչ է ժնևյան համաձայնագիրը. Ժնևյան համաձայնագիր՝ այսինքն աշխահրի կողմից միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտվելու Իրանի իրավունքի ճանաչում. Ժնևյան համաձայնագիր, այսինքն՝ դա նշանակում է, որ Իրանի մեծ ժողովրդի առջև գերտերությունները հանձնվեցին»:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և
ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել:
Նախօրեին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժնևյան համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, կսկսի արդեն գործել ս.թ. հունվարի 20-ից:
Թեմայի առնչության այլ հրապարակումներ՝
Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին
Ալի Աքբար Սալեհի. Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը բխում է Իրանի ազգային շահերից
Բարաք Օբաման ևս մեկ անգամ ընդգծել է, որ դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա