Ձմեռային արձակուրդները որոշ դպրոցներում երկար կտևեն
Երևանի որոշ դպրոցներում ցածր ջերմաստիճանի պատճառով խափանվել են ջեռուցման համակարգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նաև Կրթության և գիտության Արմեն Աշոտյանը. «Ցրտերի պատճառով որոշ դպրոցներում ջեռուցման համակարգերը շարքից դուրս են եկել: Ընթանում են վերականգնման աշխատանքներ»:
Նախօրեին թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն են դասերից շատ շուտ վերադարձել: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ին հավաստեց, թե այսօր արդեն դպրոցը «կշարունակի նորմալ աշխատել»:
Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ մարզերի որոշ դպրոցների թույլատրել են երկարացնել արձակուրդը` գարնանայինի հաշվին: Մայրաքաղաքում գարնանայինի հաշվին ձմեռային արձակուրդները երկար կտևեն թիվ 83 դպրոցում և մի քանի հատուկ դպրոցներում:
«Դեռ դեկտեմբերին որոշված էր, որ 3 հատուկ դպրոցներում կերկարաձգվեն, որովհետև խուլերի, կույրերի դպրոցներ են, այստեղ նաև մարզերից սովորղներ կան: Մենք թողնում ենք, որ երկարացնեն, որպեսզի երեխաները միանգամից գան, շարունակեն»,- ասաց նա:
Հարկ է նշել, որ երեխաները կարիք ունեն նաև գարնանային արձակուրդների, ինչից, փաստորեն, կզրկվեն, ինչ է թե դպրոցների տաքացման աշխատանքները անբավարար են կատարված:
Ջեռուցման համակարգեր են շարքից դուրս եկել նաև մայրաքաղաքի 4 դպրոցներում, որոնք գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արձակուրդների ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով խնդիրներ եղել են:
«Հարցը քաղաքապետի հանձնարականով արագ կանոնակարգվել է, դասերի մեկնարկից այդ 4 դպրոցներում որևէ խնդիր չի եղել, դասապրոցեսը նորմալ ընթացել է: Մինչև ժամը 10-ը մենք բոլոր դպրոցներից տեղեկություններ ենք ստանում ինչպես ջերմաստիճանի, այնպես էլ` երեխաների բացակայության մասին: Մենք ստարտային վիճակում աշխատում ենք»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:
Հավելենք, որ դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին: Ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:
Հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում