Շանթ Հարությունյանի տեսակցությունների արգելքը հանվել է
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ և արդեն երկու ամսից ավելի կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի տեսակցությունների արգելքը հանվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շանթի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը: «Մենք պատրաստվում ենք առաջիկայում տեսակցել նրան», -փոխանցեց տիկին Բադալյանը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը շուրջ 17 օր հացադուլ էր հայտարարել տեսակցությունների արգելքը վերացնելու պահանջով: Նրա առողջական վիճակը վատացել էր և նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ էլ սկսել էր սնունդ ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում