Զ. Պետրոսյան. Արևոտ եղանակը կպահպանվի
Այսօր արևոտ եղանակը կպահպանվի: Panorama.am-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ-ի ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը, ավելացնելով, որ այս պահին չի կարող հստակ ասել, թե քանի օր այս եղանակը կպահպանվի:
«Արևը միշտ իր տեղում էր ու չէր կորչել: Ուղղակի մառախուղի շերտը ցրվել է` պայմանավորված հարավ-արևմուտքից մեր տարածաշրջան ցիկլոնի ներթափանցած»,-ասաց Պետրոսյանն ու բացատրեց, որ երեկ հանրապետության առանձին շրջաններում քամու ուժգնացում է դիտվել, ինչի արդյունքում էլ մառախուղը ցրվել է, մթնոլորտի շրջանառությունը փոխվել է:
Ծառայության ներկայացուցչի խոսքով, այս գիշեր սպասվում է թույլ ամպամածություն, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը պարզ երկնքի առկայության պայմաններում գիշերը կիջնի մինչև -12 - -14 աստիճան ցրտի, վաղը ցերեկը սպասվում է 0- -5 աստիճան ցուրտ:
«Նույն եղանակը կպահպանվի հաջորդ երկու օրերին Արարատյան դաշտի մեծ մասում և մասնավորապես Երևանում»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ`
Զ. Պետրոսյան. Բարձր ճնշման դաշտը պատնեշում է տաք օդի ներթափանցումը
Զարուհի Պետրոսյան. Հունվարի 15-ից հետո սպասվում է ջերմաստիճանի բարձրացում նաև Արարատյան դաշտավայրում