Հարցազրույցներ 19:41 15/01/2014

Ժերար Դյումոն. «Պատմական փաստերի անտեսումն է՛լ ավելի է բարդացնում Ղարաբաղյան հակամարտության լուծումը»

 Panorama.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց Փարիզ IV-Սորբոն համալսարանի ժողովրդագրության պրոֆեսոր Ժերար Դյումոնի հետ:

-Դոկտոր Դյումոն, Ձեր վերջին հոդվածում` վերնագրված «Լեռնային Ղարաբաղ. անվերջ հակամարտության աշխարհաքաղաքականությունը», Դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմական պատճառների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ այս պատմական իրողությունները լիովին անտեսված են հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացում: Դրանց անտեսումը, մասնավորապես, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Աշխարհաքաղաքական հակամարտությունների պատճառ հանդիսացող պատմական իրողությունների չիմացությունը ցավոք շատ հաճախ հանդիպող երևույթ է: Դա շատ լավ է երևում Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայում ներկայումս առկա հակամարտությունների օրինակներով, կամ հենց Եվրոպայի օրինակով՝ մասնավորապես Հունգարիայի և Եվրամիության միջև նկատվող լարվածությամբ, որի հիմնական պատճառը Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1920 թվականի հունիսի 4-ին ստորագրված Տրիանոնի պայմանագրի անարդարացի լինելն էր: Իրականությունն այն է, որ սահմանների անձեռնմխելիությունը, որն այժմ պաշտպանվում է միջազգային հանրության կողմից, բերում է նրան, որ անտեսվում են այդ սահմանների ամրագրման պատճառներն ու պատմությունը:
Համեմատությունները միշտ չէ, որ տեղին են, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է համեմատել Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները: ԽՍՀՄ-ը, կիրառելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, 1946 թվականին Ուկրաինային կցեց Ղրիմը, որտեղ գտնվում էր Սևաստապոլի նավահանգիստը, որը Մոսկվայի համար ճանապարհ է բացում դեպի Սև ծով, այնուհետ դեպի Միջերկրական ծով: Այդ իրավիճակը բարդացնում է Ուկրաինայի ներկայիս աշխարհաքաղաքական դրությունը, ինչը պարզ երևում է այն փաստից, որ Ղրիմը միակ մարզն էր, որը 1991 թվականին անցկացրած հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեց Ուկրաինայի անկախությանը:
Տարբերությունները մի կողմ դնելով պետք է ասել, որ ԽՍՀՄ-ը գծել է Ադրբեջանի սահմանները այդ նույն սկզբունքով, մի փաստ, որն այժմ անտեսվում է: Նույն կերպ անտեսվել են նաև 1988թ.-ի Բաքվի հակահայկական ջարդերը: Իսկ երբ պատմական փաստերն անտեսվում են, դա միշտ հանգեցնում է միևնույն արդյունքի` այն ավելի է բարդացնում հակամարտության լուծումը և անգամ է՛լ ավելի է սրում այն:

-Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն առ այսօր շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար (ի դեմս ներկայումս տարվող հակա-հայկական քաղաքականության, ռազմատենչ հայտարարությունների, սպառազինությունների կուտակմամբ և այլն), ինչ եք կարծում, արդյո՞ք առաջարկվող Մադրիդյան սկզբունքները նախատեսում են համապատասխան անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որոնք հնարավորություն կտան կանխել Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիան: Ո՞րն է Ձեր գնահատականն այս առումով:

-Պատմականորեն սկզբունքները նման են համաձայնագրերի կամ հռչակագրերի: Դրանք ունեն ճիշտ այնքան կարևորություն, որքան կարևորություն նրանց վերագրում են քաղաքական գործիչները: Աշխարհաքաղաքականությունը ուժերի հարաբերակցության վրա հիմնված խաղ է: Ո՛չ մի սկզբունք, որքան էլ բարենպաստ այն լինի, չի կարող երաշխավորել որևէ ժողովրդի անվտանգությունը: Լինես Մադրիդյան սկզբունքներին դեմ, թե կողմ, դրանք ընդամենը սկզբունքներ են, որոնց մեկնաբանությունը կարող է շատ տարբեր լինել կախված նրանից, թե ով է այն մեկնաբանում, իսկ դրանց իրականացումն իր հերթին կարող է հանգեցնել շատ տարբեր արդյունքների կախված ուժերի հարաբերակցությունից: Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր զարգացումներին: Ըստ էության միայն այն խաղաղության պայմանագիրը, որը կներառի անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև դրանք պահպանելու կամք, կարող է ապահովել անվտագությունը:

-Զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է ունենալ վերջնական լուծում, որը կբերի տարածաշրջանում երկարատև խաղաղության: Եթե այո, ապա ինչպիսի՞ն կարող է լինել այդ լուծումը:

-Պատմությունը սովորեցնում է, որ հակամարտությունները հանգուցալուծվում են միայն այն դեպքում, երբ հակամարտության անմիջական կողմերը իսկապես ցանկանում են վերջ դնել դրան: Իհարկե միջազգային ուժերը կարող են նպաստել խնդրի լուծմանը, եթե ձեռնպահ մնան այն հրահրելուց և առաջարկեն երաշխիքներ: Մինսկի խումբը օգտակար դեր է խաղում փորձելով մեղմել իրավիճակը և հեշտացնել երկխոսությունը: Սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը, ինչի մասին վկայում է անցած երկու տասնամյակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամբողջությամբ կլուծվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը գտնեն համաձայնության եզրեր և եթե երեք կողմերն էլ հավասարապես ցանկանան լուծել հակամարտությունը:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության գործոնի դերը հակամարտության լուծման մեջ:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման դժվարություններից մեկն այն է, որ այն կախված է հակամարտության մասնակիցների միջև տիրող իրավիճակից: Ավելի հեշտ է լուծումներ գտնել այն հակամարտություններին, որոնց մասնակից կողմերը ժողովրդավար են, քանի որ ժողովուրդները չեն սիրում բանտարկված լինել փակ սահմանների մեջ և ի վերջո քվեարկում են այն իշխանությունների օգտին, որոնք կողմ են, որ սահմանները նպաստեն փոխանակումներին և առևտրին: Հետևաբար պետք է ժողովրդավարական առաջընթաց մաղթել այդ երկրներին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ Մաքսային Միությանը միանալու որոշումը: Կանգնած լինելով Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության առջև` արդյո՞ք Հայաստանն այլընտրանք ուներ:

-Հայաստանը, որն ունի սահմանափակ ռեսուրսներ և մեծապես մեկուսացված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, ստիպված է ապավինել այն գործընկերներին, որոնք կունենան հնարավորություն և ցանկություն արդյունավետ կերպով նպաստելու նրա անվտանգությանը: Միջազգային հարաբերություններում ներկայիս իրականությունն այն է, որ ԱՄՆ-ը, ինչպես վկայում են ԱՄՆ նախագահների բազմաթիվ հայտարարություններն ու գործողությունները, նախապատվությունը տալիս է Թուրքիային, թեկուզ միայն այն բանի համար, ինչը ես անվանում եմ «թվերի օրենք»  - Թուրքիան ունի 76 միլիոն բնակչություն, իսկ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միասին՝ 3 միլիոն բնակչություն:

Եվրամիությունը, դաշնակից լինելով ԱՄՆ-ի հետ, 2005թ.-ին Թուրքիայի հետ բանակցություններ սկսեց վերջինիս ԵՄ անդամակցության համար, ավելի կոնկրետ` Թուրքիային թեկնածու երկրի կարգավիճակ տալու համար՝ դրանից բխող բոլոր ֆինանսական առավելություններով: Մինչդեռ այս իրավիճակն անհեթեթ է. Թուրքիան չի ճանաչում Եվրամիության անդամ երկրներից մեկի ինքնիշխանությունը, ինչպես նաև չի երաշխավորում իր երկրում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, ինչը հիմնարար եվրոպական արժեք է:

Այսպիսով, չկարողանալով իրապես հենվել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ ԵՄ-ի վրա, Հայաստանն այլ ելք չուներ, քան միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: Բացի այդ, Մոսկվան վճարեց դրա համար՝ առաջարկելով Հայաստանին գազ մատակարարել «ընկերական գնով»: Միևնույն ժամանակ, սակայն, Մաքսային միությունը չի կարող տնտեսական հրաշք գործել երկու պատճառով: Նախ, ՄՄ-ն Հայաստանի համար բացում է ավելի փոքր շուկա, քան կբացեր ԵՄ-ն իր 500 միլիոն բնակչությամբ: Իսկ հետո, ՄՄ անդամ երկրների տնտեսությունը ավելի շատ հենված է բնական ռեսուրսների շահագործման, քան նորարարության վրա: Բայց այս միությունը հիմնադրող երկիրը՝ Ռուսաստանը, Հայաստանի համար անհրաժեշտ անվտանգության հովանոց է ապահովում:

-Դոկտոր Դյումոն, Դուք նաև ուսումնասիրել եք ժողովրդագրական խնդիրները Հայաստանում: Ինչպե՞ ս եք գնահատում ներկայիս իրավիճակն այս առումով: Ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում այս խնդրին:

-Ժողովրդագրական առումով Հայաստանն իսկապես գտնվում է շատ մտահոգիչ իրավիճակում: Մի կողմից բնակչության բնական աճի տեմպերը թույլ են ծնելիության ցածր ցուցանիշների պատճառով, ինչը ես անվանում եմ «ժողովրդագրական ձմեռ», այսինքն ծնելիության մակարդակը երկարաժամկետ կտրվածքով նվազել է՝ իջնելով սերունդների պարզ փոխարինման շեմից ներքև: Եթե Հայաստանում այդ շեմը ենթադրում է, որ մեկ կինը պետք է ծննդաբերի 2.2 երեխա և ավել, ապա ներկայումս այդ թիվը չի գերազանցում 1.6–ը: Բացի այդ, Հայաստանն ունի միգրացիայի բացասական ցուցանիշ: Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը լքել է մոտ կես միլիոն մարդ: Արտագաղթը արնաքամ է անում Հայաստանը: Այս խնդիրը հաղթահարելու երկու ճանապարհ կա: Առաջինը, պետք է մշակել ընտանեկան քաղաքականություն: Երկրորդը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայերը ցանկանան ապրել Հայաստանում և որ սփյուռքահայերը կարողանան գալ և օգտակար լինել Հայաստանին իրենց հմտություններով և իրենց ձեռնարկատիրական գաղափարներով: Բայց սա ենթադրում է, որ պետք է սահմանափակել մենաշնորհները, քաջալերել ազատ ձեռներեցությունը և շարժվել դեպի իրավական պետություն:

Դոկտոր Դյումոն, շատ շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:


Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}