Աբդուլլահ Գյուլը թուրք դեսպաններին կոչ է արել նախապատրաստվել 2015-ին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայի նախագահական պալատում մատուցված ճաշի սեղանի շուրջ գումարել է դեսպանների համաժողով: Ելույթ ունենալով դիվանագետների առաջ` նախագահ Գյուլն անդրադարձել է մի շարք օրախնդիր կարևորության հարցերի:
Ըստ թուրքական «գոջմենիզմ» լրատվական կայքի` Գյուլը, ներկաներին 2015-ին սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման արշավին դիմակայելու համար նախապատրաստական աշխատանքների ուղերձ է հղել: Նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան բացասական լույսի ներքո միջազգային օրակարգ կգա, Գյուլը կարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա մասնավորապես հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և դրական լույսի ներքո երևա:
«Այդ շրջան մուտք գործելիս Թուրքիան պետք է փայլուն համբավ ունեցող, ժողովրդավարական իրավակարգով ուժեղ, տնտեսապես կայուն և բարեկամությանը կարևորություն տվող երկիր լինի: 2014 թվականը նոր սկիզբ պետք է լինի Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Իսկ «Մեծ կաշառակերություն» օպերացիայի և երկրում բռնկված հակակոռուպցիոն սկանդալի մասին Գյուլն առաջնահերթ նշել է, որ դա բարոյալքող ազդեցություն ունեցավ գործարար աշխարհի վրա: Քանի որ շատ հաճախ քաղաքական հարաբերություններն են ձևավորում տնտեսության համար դրական կամ բացասական միջավայր: Թուրքիայի նախագահը դեսպաններին կոչ է արել իրենց գործունեությամբ նպաստել երկրի տնտեսական հեռանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան