Ըստ Heritage Foundation-ի, ՀՀ տնտեսությունը «չափավոր ազատ» է
Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է այս տարվա տնտեսական ազատության ցուցիչը, ըստ որի՝ անցյալ տարվա համեմատ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0.5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով: Արդյունքում անցյալ տարվա 38-րդ հորիզոնականի փոխարեն (177 երկրների ցանկում)՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը (178 երկրների շարքում): 68.9 միավորով Հայաստանը «չափավոր ազատների» ցանկում է, Վրաստանը 22-րդ հորիզոնականում՝ 72.6 միավորով («առավելապես ազատ»), Ադրբեջանը՝ 81-րդ (61.3 միավոր՝ «չափավոր ազատ»): Այս մասին գրել է «Ժամանակ»-ը: