Է. Մամեդյարով. Եվրաատլանտյան ինտեգրացիան Ադրբեջանի ռազմավարական կուրսն է
Եվրաատլանտյան կառույցների ինտեգրացիոն ուղղությունը Ադրբեջանի ռազմավարական կուրսն է: Ադրբեջանը ցանկանում է այդ կառույցների հետ խորացնել հարաբերությունները հատկապես քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում: ԵՄ-ն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների թվում է: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, իտալական ԶԼՄ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովն անդրադարձել է նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրին, նշելով, որ երկիրն այդ ծրագրի շրջանակներում հաջողությամբ համագործակցում է ԵՄ-ի հետ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների Վիլնյուսյան գագաթնաժողովը, որի ժամանակ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Ուկրաինան վերջին պահին չստորագրեց համաձայնագիրը, իսկ Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր այդ համաձայնագրի վերամշակման անհրաժեշտության ու այլ տեսքով ստորագրելու մասին: Ադրբեջանը բանակցություններն առհասարակ այս փաստաթղթի շուրջ չի ավարտել:
Նշենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն բանակցություններ էր սկսել 6 երկրների հետ` Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա