Քեմալ. Էրդողանն ինքն է մղում Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձև
«Today’s Zaman» պարբերականը տպագրել է հոդվածագիր Լալե Քեմալի՝ «Կաշառակերության հետաքննության հարցում տրանսատլանտյան հետևանքները» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը այն հայտարարությունները, թե կաշառակերության սկանդալի հետևում «ներքին ու արտաքին դավաճաններն» են կանգնած ու նրանց վերջնական նպատակն իր կառավարության տապալումն է, կարող են հրահրել ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել բանաձև, որը դուր չի գա Անկարային: Օրինակ, ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է վերջնականապես, բանաձև ընդունել Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ. մի տերմինաբանություն, որին դիմադրում է Անկարան:
Այն փաստը, որ Էրդողանը մատնացույց արեց ԱՄՆ-ին՝ Թուրքիայի մետրիմ դաշնակցին, թիրախում ընտրելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, ում մեղադրեցին սադրիչ գործողությունների մեջ, արդեն բարկացնում է ԱՄՆ-ի կառավարությանը և Կոնգրեսին:
Կոնգրեսին դուր չի գալիս, երբ ամերիկյան դեսպանին ՆԱՏՕ-ի անդամ երկրում վերաբերում են որպես թշնամի:
Ինչպիսի ազդեցություն կուենան Էրդողանի քաղաքականությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Արդյունքը կարող է լինել ԱՄՆ-ի Կոնգրեսի բացասական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Էրդողանն ինքն է մղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին բանաձև:
2015թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, ամերիկահայերը կխնդրեն Կոնգերսին ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունել: Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի դա տեղի կունենա:
Կաշառակերության հարցում Թուրքիայի կառավարության սխալ գործողությունները էլ ավելի են սրում ԱՄՆ-ի Կոնգրեսի հակաթուրքական տրամադրությունները»: