Ս. Գիմիշյան. Ռ. Քոչարյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն նկարչության միջոցով ու ճնշումների արդյունքում (տեսանյութ)
«Զգացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն: Այդ ցանկությունն այնքան մեծ է, որ հեչ կարևոր չէ, թե ինչ հարցերով է ուզում ուշադրություն սևեռել իր վրա կամ ինչ ճանապարհով հասնել արդյունքի: Կարևորը աղմուկ, քննարկում լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Միաժամանակ նա նշեց, որ հնարավոր չի համարում Ռ. Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, քանի որ դրա համար նախադրյալներ չկան: «Վերադարձի ռեալությունը կերևա այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանին հաջողվի, օրինակ, վարչապետ դառնալ: Եթե պաաշտոնյա դառնա, հրամաններ սկսի տալ, կարող է նկարչության միջոցով, ճնշումների արդյունքում հասնել արդյունքների»,- ասաց Ս. Գիմիշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան