Փոփոխություններ Ագրարային համալսարանի ընդունելության համակարգում
ՀՀ կառավարության որոշման (28.11.2013, №1329 ) համաձայն` ՀԱԱՀ-ի 2014-2015 ուս. տարվա դիմորդների համար նոր կարգ է սահմանվել: 36 մասնագիտություններից միայն 13-ը (տնտեսագիտական, փոխադրումների կազմակերպում և հողային կադաստր) կհամալրվեն կենտրոնացված համակարգով, իսկ մյուս մասնագիտությունների դեպքում դիմորդներն անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտում նախապես կարող են հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Ագրարային համալսարանից տեղեկանում ենք, որ նույն մասնագիտությունների վճարովի ուսուցման համակարգ դիմորդները կարող է ընդունվել առանց միասնական քննություններ հանձնելու` որպես մրցութային առարկաների գնահատականներ հայտագրելով ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Մրցութային առարկաներից միասնական քննություն հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա