«Կարծիքը, թե հրավառության միջոցով կարելի է ցրել մառախուղը, զառանցանք է»

2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում դիտվել է մառախուղ, ջինջառ և մերկասառույց: Oդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը` -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային առանձին շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, հատկապես ցերեկը, 15-200C-ով ավելի բարձր էր, քան Արարատյան դաշտում: Վերջապես հունվարի 27-ին Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվեց ցիկլոն, որը հունվարի 1-ի գիշերն Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում պայմանավորեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 7-90C-ով: Հունվարի 3-ից, երբ ցիկլոնային դաշտն իր տեղը զիջեց անտիցիկլոնին, դիտվեց մառախուղի ուժգնացում և ջերմաստիճանի որոշակի նվազում:

Այսօր եղանակի վերաբերյալ նման մեկնաբանություն են տարածել Հիդրոմետի մասնագետները:

Հերթական էական փոփոխությունը դիտվեց հունվարի 14-ի գիշերը, երբ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք ներթափանցեց ցիկլոնային դաշտ, դիտվեց ձյուն, քամիների ուժգնացում և օդի տուրբուլենտականության զգալի մեծացում` ցրելով մառախուղը:

«Օգտվելով առիթից փորձենք ներկայացնել ինչ է եղանակը և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում Արարատյան դաշտում և Երևան քաղաքում դիտված եղանակային պայմանները:

Եղանակը ձևավորվում է մթնոլորտի գլոբալ շրջանառության արդյունքում, հորիզոնական ուղղությամբ ընդգրկելով հազարավոր կիլոմետրեր, ուղղահայաց տարածվելով մինչև 15-20 կմ բարձրություն: Եղանակի ձևավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային և ցամաքային մակերևույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը:

Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 00C-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երևան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տևողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երևանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տևում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ:

Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.50C ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների և Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում 1.50C-ով, համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ և տաք ձմեռները (շեղումը` 1.50C-ից մինչև 4.60C) կազմել են համապատասխանաբար` 25 և 29 տոկոս, շատ ցուրտ և շատ տաք ձմեռները (շեղումը` 4.70C և ավելի)` միջինում 7 տոկոս: Ձմռանը Երևանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ` բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված` քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, և այդ տարբերությունը հասնում է 5-70C:

Ձյան ծածկը Երևանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին և վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել է 58 սմ:

Ձմեռների ցուրտ լինելու աստիճանը զգալիորեն պայմանավորված է ձնածածկույթի առկայությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ ձմռան սկզբին կամ դրա առաջին կեսում դիտվում է զգալի ձնածածկ, այն բավական հաճախ բերում է մնացած ամբողջ ժամանակահատվածում ցուրտ եղանակի: Ձնածածկույթը նաև պայմաններ է ստեղծում Հայկական լեռնաշխարհի տարածքում լոկալ անտիցիկլոնի առաջացման համար, որը միջլեռնային գոտիներում առաջացնում է ցուրտ օդի լճացում և մառախուղ:

Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է` գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում` առաջանում է ջրային գոլորշու խտացում և ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում` 15-20 օր, հազվադեպ` ավելի երկար:

Ինվերսիայի ձևավորման առաջին երկու օրերին մառախուղը հիմնականում ընդգրկում է Արարատյան դաշտի ամենացածրադիր` 850-900 մ բարձրությունները: Այնուհետև` ջերմային հաշվեկշռի բացասական լինելու պատճառով օր օրի ջերմաստիճանը նվազում է 1-20C, և ինվերսիայի ստորին սահմանը սկսում է բարձրանալ, որն ուղեկցվում է մառախուղի ստորին սահմանի բարձրացմամբ: Ինվերսիայի ձևավորման 4-5-րդ օրը մառախուղի ստորին սահմանը տարածվում է մինչև 1300-1500 մ բարձրությունները, Արարատյան դաշտի ցածրադիր հատվածների համար դառնալով արդեն բարձրացած մառախուղ: 850-1500 մ բարձրությունների վրա դիտվում է հոմոթերմիա (անփոփոխ ջերմաստիճան), իսկ 1500 մետրից բարձր` ջերմաստիճանի աճ: Նման պայմաններում առաջանում է ջինջառ և մերկասառույց, որի տրամագիծը հաճախ հասնում է 3-4 սմ: Ինվերսիան և մառախուղը պահպանվում են այնքան ժամանակ, մինչև հանրապետության տարածքով անցնում են զարգացած ճակատային կտրվածքներ, որոնք ուղեկցվում են քամիներով և տեղումներով:

Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած` զառացնանք է: Հրավառությունը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական և 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին` այն միայն բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ»,-մեկնաբանում են ծառայության մասնագետները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:50
Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի է գրանցել
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկը «Վերջին անգամ» երգը երգելու ժամանակ ընկել և մահացել է.Տեսանյութ
Ռուս կին զբոսաշրջիկը մահացել է Թբիլիսիի սայթաքելով և ընկնելով ստորգետնյա անցումու։ Դեպքի մասին հայտնում է RT Telegram ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Դետեկտիվ ժանրի առևանգում Արարատի մարզում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մենք սխալվելու իրավունք չունենք, հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա. Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի վրա է ծիծաղում՝ իր կուզի, թե կրծքերի.Մայր տաճարի մոտ տարեց կինը հարձակվեց Նիկոլ Փաշինյանի վրա
«Դավաճան, Արցախ է կոտորել հայրենիք է հանձնել»,-Սուրբ Էջմիածնի մայր տաճարի դիմաց օծումից հետո Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմեց...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան և ամրապնդվեն ներկայիս մարտահրավերների պայմաններում. Սերգեյ Կոպիրկին
«Հայ ռուսական հարաբերություննների ապագան կորոշվի շատ խոր ավանդական բարեկամությամբ և համագործակցությամբ։ Այդ հարաբերությունները պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters
Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կուբանում տղամարդը նռնակով պայթեցրել է սիրելիին
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում տեղի բնակիչը մեքենայում նռնակ է պայթեցրել, որում եղել է սիրելիի հետ։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ցավալի է, որ տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը խորանի հենց հետևում է Ամենայն Հայոց դավաճանն է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Իրանի ԱԳՆ.Բեյրութի վրա հարձակման ժամանակ ՀՊ կորպուսի հրամանատարի տեղակալին է զոհվել
Իսրայելը պատասխան կտա Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 301-303թթ.` Հայոց Սուրբ Տրդատ Մեծ Արքայի և Սուրբ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ֆորմալ հրավերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
«Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել են՝ շարունակում են այդպիսին լինել, Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:01
ՀՀ ԱԳՆ-ից ամփոփել են Արարատ Միրզոյանի մասնակցությունը ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին
Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկորդ
«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օծում է Ավագ սուրբ սեղանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իրականացրեց Ավագ սուրբ սեղանի օծման սրաբազան արարողությունը, որի ընթացքում նախ ջրով և գինով լվացվեց...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իրանը հայտարարում է, որ «Հեզբոլլшհի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ
Իսրայելի օդային հարվածների արդյունքում Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը չի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Մեկնարկել է Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. ՈւՂԻՂ
Էջմիածնի Մայր Տաճարում սկսվել է Վերաօծման արարողությունը։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշաւոմ է նաև Վարագա Սուրբ Խաչի տոնրը։ Տաճար է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Հրդեհ է բռնկվել Վաղարշապատ քաղաքում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհ  է բռնկվել Վաղարշապատ քաղաքում «Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
23:15
Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող 100 կոկորդիլոս
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 կոկորդիլոս, որոնց կացարանի պարիսպւ վնասել էր փոթորիկը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսի նոր տարբերակը. Վիրուսաբանն է ներկայացրել
«Կորոնավիրուսի նոր՝ XEC տարբերակի ախտանշանները նման են նախորդներին, բայց ավելի հաճախ կարող են առաջացնել կոկորդի ցավ և...
Աղբյուր` Panorama.am
21:41
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Ձերբակալվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի որդին
Աղբյուր` Panorama.am
21:07
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:...
Աղբյուր` Panorama.am
21:05
Գուտերեշ. Բեյրութում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում «դրամատիկ էսկալացիայով»։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հրդեհ է բռնկվել դասասենյակում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
19:37
«Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Աստղ Գալեյանն ու Ռուբեն Մելիքյանը
 «Իմնեմնիմի» փոդքասթ 119-րդ թողարկումն այսօր ուղիղ եթերում կլինի ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում Այն...
Աղբյուր` Panorama.am
19:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}