Ա. Ալիզադե. ԼՂ հարցում առկա իրավիճակը ձեռնտու է Հայաստանին
Ամենայն հավանականությամբ, ԼՂ հիմնախնդիրը չի կարող կարգավորվել միջազգային կազմակերպությունների միջնորդական նախաձեռնություններով, քանի որ որևէ միջնորդ երկիր շահագրգռված չէ կոնֆլիկտի վերջնական լուծմամբ: Այս մասին, «1նյուզ.ազ» լրատվական կայքին ասել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, Բեռնում տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, որտեղ վերջիններս քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր:
Նա նշել է, որ առկա իրավիճակը ձեռնտու է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջնորդ երկրների համար, իսկ միջնորդների աշխատանքից որևէ արդյունք չկա:
Ղարաբաղի հարցը կարելի է լուծել այլընտրանքային ճանապարհով` ռազմական, չկա այլ ճանապարհ, ինչը թույլ կտա Ադրբեջանին` հասնելու ցանկալի արդյունքի:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած կառավարության նիստին, Իլհամ Ալիևը ևս հանդես էր եկել կոշտ գնահատականներով` ընդգծելով, որ Ադրբեջանը բանակաշինության ու սպառազինման առումով մեծ հաջողություններ է գրանցել:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ էին արել` զերծ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք լրացուցիչ լարվածություն կառաջացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա