Կալիֆորնիայում միաձայն ընդունվել է՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը ուսումնական ծրագրերում ներառելու նախագիծը
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը «Youtube»-ում տեղադրել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի կրթության կոմիտեի քննարկումները, որի ժամանակ միաձայն ընդունվել է «AB-659» նախագիծը, որը ներկայացրել է ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը:
Համաձայն բանաձևի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը պետք է ներառել Կալիֆորնիայի պետական ուսումնական ծրագրերում և ընդլայնել Հայաստանի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի, Հոլոքոսթի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործումը:
Ամերիկայի Հայ դատի Արևմտյան շրջանի օրենսդրական հարցերով տնօրեն Հայկ Բաղդասարյանը այս նախագծի ուժեղ կողմնակից է եղել:
Թուրք-ամերիկյան խմբերը սուր քննադատություններ են հնչեցրել ցեղասպանության ժխտման վերաբերյալ, որոնք ստիպել են Հանձնաժողովի նախագահ Ջոան Բուչանանին և Հանձնաժողովի անդամները Ռոքի Չավեսին, Շիրլեի Վեբերին ընդգծելու Հայոց ցեղասպանության՝ պատմական անարդարությունների մասին հստակ խոսելու կարևորությունը:
30 րոպե քննարկումից հետո Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի կրթության կոմիտեն միաձայն ընդունել է նախագիծը: Օրենքը հիմա պետք է քննարկի հատկացումների կոմիտեում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալիֆորնիայի Սենատն ընդունել էր «Ցեղասպանության մասին տեղեկացվածության» թիվ 234 օրինագիծը, ըստ որի` Կալիֆորնիայի պատմության ուսումնական ծրագրերում և դասագրքերում կներառվի նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստը: