Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը թուլակամ է. Ջաֆարով
Ադրբեջանի ՊՆ ղեկավարության շրջանում լուրջ տարաձայնություններ են սկսվել: Նոր նախարարի վրա ճնշումներ են գործադրվում, ինչի մասին վկայում են վերջին օրերին կառույցում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ «Axar.az» կայքի, այս մասին իր Facebook-յան էջում գրել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Փորձագետը նշում է, որ նոր նախարար Զաքիր Հասանովը փոխել է մեկ ամիս առաջ գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևին ՊՆ օդուժերի հրամանատարի պաշտոնում նշանակելու մասին իր ստորագրած հրամանագիրը: Այժմ Ալթայ Մեհդիևը նշանակում է ստացել Շամքիրի ռազմական միավորումում, սակայն, դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ պաշտոն է նա զբաղեցնելու այնտեղ:
«Բայց ծիծաղելին այն է, որ մեկ ամիս առաջ ՊՆ-ն հայտնել էր, որ Ալթայ Մեհդիևը նշանակվել է Սահմանային զորքերի ակադեմիայի պետ: Գեներալի կոչումով անձի հետ նման վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Զաքիր Հասանովը իր կամքով չի առաջնորդվում: Մեկ այլ օրինակ. ՊՆ բնակֆոնդի շահագործման վարչության լուծարումից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նորաստեղծ Շինարարական գործերով վարչության պետ է նշանակվել գնդապետ-լեյտենանտ Զաքիր Նիֆթալաիևը: Սակայն Գլխավոր շտաբի պետի և նախարարի միջև որոշ լարվածությունների պատճառով Զաքիր Նիֆթալիևը հեռացվեց այդ պաշտոնից, և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց նախկին նախարար Սաֆար Աբիևի կողմից պատժված գնդապետ-լեյտենանտ Գահրաման Աղաևը»-, նշում է Ջաֆարովը:
Փորձագետը Զաքիր Հասանովի՝ պաշտոնների նշանակման հարցում անհետևողական գործողությունների ևս մեկ փաստ է նշում: Այսպես, Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո Շամքիրի զորամիավորումում ցածր պաշտոնի նշանակված` նախկինում ՊՆ ֆինանսների վերահսկողության և ֆինանսական վարչության ղեկավար գնդապետ-լեյտենանտ Էլչին Մեհդիևը Զաքիր Հասանովի մի այլ հրամանագրով բարձր պաշտոնի է նշանակվել Նախիջևանի կորպուսում:
Մեծ բանավեճերի պատճառ էր դարձել նաև Ներքին զորքերի պահուստի սպային Հորադիլի հանգստյան կենտրոնի ղեկավար նշանակելու փաստը. «Ընդամենը 2,5 ամսվա ընթացքում ՊՆ նորանշանակ ղեկավարի կողմից այդքան հրամանագրեր ստորագրելն ու հետագայում դրանց փոփոխությունները խոսում են նրա թուլակամ լինելու մասին: Չէ որ Պաշտպանության նախարարությունը ինչ-որ քաղաքացիական կառույց չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա