Ադրբեջանը աֆղանական բանակին 1 մլն եվրո է հատկացրել
Ադրբեջանը Աֆղանստանի ազգային բանակի հիմնադրամին 1 միլիոն եվրո է հատկացրել: «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վերջինս ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր օժանդակությունը նաև 2014 թվականից հետո, երբ միջազգային անվտանգության ուժերը լքեն Աֆղանստանը:
Ի. Ալիևը նաև հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելն այն հիմնական պատնեշն է, որը խնդիրներ է առաջացնում տարածաշրջանային կայունության ու անվտանգության համար. նրա լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա