Տիգրան Քոթանջյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Հայաստանի շախմատի տղամարդկանց 74-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի չորրորդ տուրում Տիգրան Քոթանջյանն սպիտակներով պարտության մատնեց Ռոբերտ Հովհաննիսյանին և ամրապնդեց առաջատարի դիրքը: Այժմ նա իր ակտիվում 3,5 միավոր ունի և մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում հաստատված Կարեն Գրիգորյանին:
Կանանց մրցաշարում նույնպես միանձնյա առաջատար կա. Մարիա Գևորգյանը 4-րդ տուրում հաղթեց Անահիտ Գևորգյանին և 3,5 միավոր ցուցանիշով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կեսական միավորով են հետ մնում Նարինե Գասպարյանը, Շուշաննա Սարգսյանը և Արմինե Բաբայանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
4-րդ տուր
Տղամարդիկ
Լևոն Բաբուջյան-Արման Փաշիկյան 0-1
Սամվել Տեր-Սահակյան-Հրանտ Մելքումյան 1-0
Զավեն Անդրիասյան-Կարեն Գրիգորյան ½-½
Տիգրան Քոթանջյան-Ռոբերտ Հովհաննիսյան 1-0
Տիգրան Լ. Պետրոսյան-Ավետիք Գրիգորյան 0-1
Մրցաշարային աղյուսակ
1. Տիգրան Քոթանջյան -3,5
2. Կարեն Գրիգորյան-2,5
3. Ռոբերտ Հովհաննիսյան-2
4. Սամվել Տեր-Սահակյան-2
5. Արման Փաշիկյան-2
6. Ավետիք Գրիգորյան-2
7. Հրանտ Մելքումյան-1,5
8. Լևոն Բաբուջյան-1,5
9. Զավեն Անդրիասյան-1,5
10. Տիգրան Լ. Պետրոսյան-1,5
Կանայք
Սիրանուշ Ղուկասյան-Շուշաննա Սարգսյան 1-0
Հասմիկ Ղամբարյան-Սուսաննա Գաբոյան 0-1
Սվետլանա Միրզաբեկյան-Արմինե Բաբայան 0-1
Մարիա Գևորգյան-Անահիտ Գևորգյան 1-0
Նարինե Գասպարյան-Աննա Հայրապետյան 1-0
Մրցաշարային աղյուսակ
1. Մարիա Գևորգյան-3,5
2. Նարինե Գասպարյան-3
3. Շուշաննա Սարգսյան-3
4. Արմինե Բաբայան-3
5. Աննա Հայրապետյան-2,5
6. Սիրանուշ Ղուկասյան-2
7. Սվետլանա Միրզաբեկյան-1
8. Սուսաննա Գաբոյան-1
9. Անահիտ Գևորգյան-1
10. Հասմիկ Ղամբարյան-0
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները