Եվրահանձնակատար. Սիրիայի պատերազմի ֆոնին Եվրոպայում աճում է իսլամական արմատականությունը
ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը հայտնել է, որ Սիրիայում, Սուդանում և Սոմալիում տեղի ունեցող դեպքերի ֆոնին Եվրոպայում նկատվում է իսլամական արմատականության աճ: Գրում է EUobserver-ը:
«Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում աճում են ծայրահեղականությունը, քսենոֆոբիան և ազգայնականությունն: ԵՄ երիտասարդ քաղաքացիների թիվը, ովքեր ընդգրկված են ծայրահեղական կազմակերպությունների մեջ, աճում է: Ըստ պաշտոնական վիճակագրության` ավելի քան 1200 մարդ է լքել իր տունը, որպեսզի պատերազմի Սիրիայի, Սուդանի, Սոմալիի գրոհայիններին: Ցավոք, մենք հասկանում ենք, որ այդ թիվն իրականում ավելի մեծ է»,-ասել է Մալմսթրյոմը` առաջարկելով ԵՄ երկրներին քայլեր ձեռնարկել դրան դիմակայելու համար:
«Ոչ բոլորը, բայց շատերը միացել են ահաբեկչական խմբավորումներին: Նրանք մարզվել, կոփվել են պատերազմում և վերադառնալու պարագայում սպառնալիք են մեր անվտանգությանը»,-ասել է նա:
ԵՄ հանձնակատարն առանձնացրել է ձախ ազգայնական, «Ալ-Կաիդայից» ոգեշնչված և աջ ծայրահեղականներ խմբավորորմներին:
Սիրիայում մարտնչող եվրոպացիների թվի աճի խնդրին անդրադարձել էր նաև Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանյուել Վալսը: Նա հայտարարել է, որ Սիրիայում կռվող ջիհադիստների թիվն անհամեմատ մեծ է նրանց համեմատ, ովքեր կռվում էին Աֆղանստանում: Ֆրանսիայի ՆԳ ղեկավարը նշել է, որ ապագայում այն լուրջ վտանգ կհանդիսանա ԵՄ-ի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա