Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած ՌԱՀՀԿ-ն կվերադառնա բնականոն աշխատանքի
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կվերադառնա բնականոն աշխատանքի, Կենտրոնի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։
«1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների և փակման վտանգի առջև՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը։ Փորձագետները վերջին ամիսներին լքել էին Կենտրոնը, մնացել էին միայն տեխնիկական աշխատողները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ նաև ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ փնտրելու։ Նա վերադարձել է ուրախ լուրով։ «Այո, մենք շարունակելու ենք վերականգնել մեր աշխատանքը նոր ավելի ակտուալ ձևով, հիմա հենց այդ հարցերով ենք զբաղված, կփորձենք ամեն ինչ վերականգնել»: