Նորաբաց սուպերմարկետի ցանցի սեփականատերերը նախընտրում են ԶԼՄ-ներից հեռու մնալ
Նախորդ տարեվերջին փակված «Սթար» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում սկսել է գործել նոր՝ «Կրպակ» սուպերմարկետների ցանցը: Ֆեյսբուքում գործող էջի տվյալների համաձայն, «Կրպակ»-ը 8 մասնաճյուղ է բացել Երևան քաղաքում, մեկ մասնաճյուղ էլ՝ Հրազդան քաղաքում:
Նորաբաց «Կրպակ»-ի մարքեթինգի որոշ էլեմենտներ հիշեցնում են «Սթարը»: Խոսքը լոգոյի, կարգախոսների և դրանց ներկայացման ձևի մասին է: Սակայն, «Հայկական Ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով, «Կրպակի»-սեփականատերերը «Սթարի» հետ կապ չունեն: Թերթին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունը:
«Նորաբաց սուպերմարկետի ցանցի սեփականատերերը նախընտրում են ԶԼՄ-ներից հեռու մնալ»,-գրել է թերթը: