Հրանուշ Հակոբյանն ու Դավիթ Կարապետյանը արձակուրդ են մեկնում
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջիկայում պատրաստվում է իր հաշվից արձակուրդ մեկնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է նախարարին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին համապատասխան որոշումը:
Իսկ այդ ընթացքում Հ. Հակոբյանին փոխարինելու է նրա տեղակալը: Չվճարվող արձակուրդ է մեկնելու նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը. ըստ վարչապետի որոշման՝ Դ. Կարապետյանի չվճարվող արձակուրդը տևելու է մեկ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում