Հովհաննես Իգիթյան. Ռոբերտ Քոչարյանի խոսքում զորություն չկա
«Չեմ համարում բանավեճ: Անհանգստացող մարդու տեսակետ է` կապված վերջին իրադարձութուննրի հետ: Լավ է ուշ, քան երբեք (նկատի ունի Ռ. Քոչարյանի հայտարարությունները)»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկումներ արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը` կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների հետ: Ըստ նրա, Ռ. Քոչարյանը խոսում է կառավարության աշխատանքի անարդյունավետության մասին:
Ասուլիսին ներկա ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ ասաց, Ռ. Քոչարյանը չի ներում այն մարդկանց, ում, իր կարծիքով, ինքն է մարդ սարքել` «Արմեն Մովսիսյանին ինքն էր բերել կառավարություն, Տիգրան Սարգսյանին էլ նշանակել էր Կենտրոնական բանկի ղեկավար»:
«Ինքն ուղղակի վիրավորական խոսք է լսել, կամ` իր կարծիքով քննադատական, ժամանակին իր կողմից նշանակված մարդկանցից ու չի ներում նրանց: Նրա խոսքում զորություն չկա: Նա պրիմիտիվացված ձևով խոսում է այն մասին, ինչի մասին ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնում էին Ազգային ժողովում վերջին ամիսներին»,- ասաց Հ. Իգիթյանը` կարծիք հայտնելով, որ Ռ. Քոչարյանը այս հարցազրույցներով քաղաքականություն վերադառնալու հայտ չի ներկայացնում:
Ըստ ՀՀՇ-ականի, Ռ. Քոչարյանը կողմնակից է Մաքսային միությանը, դրա համար էլ ՀՀ իշխանությունների` ՄՄ-ին միանալու որոշմանը նա չի անդրադարձել իր հարցազրույցներում: «Ես կարծում եմ, որ Հայաստանի այդ քայլը կործանարար է լինելու»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, Հ. Իգիթյանն ասաց, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ այդ համակարգին անցնելուն, պետք է հետաձգել` սպասելով նաև աշխատավարձերի բարձրացմանը: Լ. Խաչատրյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն էլ դեմ է այդ համակարգի ներդրմանը, քանի որ չի վստահում այս կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան