Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է Վեյկ ան Զեեում
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Սերգեյ Կարյակինը պարտության մատնեց Ռիչարդ Ռապպորտին, իսկ Լենյեր Դոմինգեսը` Ֆաբիանո Կարուանային: Անիշ Գիրի-Ուեսլի Սո, Բորիս Գելֆանդ-Արկադի Նայդիչ և Լյուկ վան Վելի-Պենտալա Հարիկրիշնա պարտիաները խաղաղ ելք ունեցան:
Այսպիսով` 4-րդ տուրից հետո Արոնյանը 3 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հարիկրիշնան, Սոն, Գիրին ու Կարյակինը 2,5-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը: Դոմինգեսը, Կարուանան և Նակամուրան վաստակել են 2-ական, Ռապպորտն ու վան Վելին` 1,5-ական, Գելֆանդն ու Նայդիչը` 1-ական միավոր:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն Արկադի Նայդիչն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները