ԵԱՀԿ գործող նախագահը խոսել է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին
2014-ին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը մեծ ջանքեր է գործադրելու ղարբաղյան հակամարտության խաղաղ լուծման խնդրի ուղղությամբ: Այդ մասին այսօր Վիեննայում ընթացող ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրքհալթերը (Didier Burkhalter)` ներկայացնելով 2014-ին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի առաջնահերթությունները:
«Շփման գծում կատարվող իրադարձությունները Շվեյցարիայի նախագահությանը շատ են մտահոգում, և իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը խստորեն հետևելու է այդ դեպքերին», -հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Այնուհետև, նկատելով, որ համակարտությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը, 2014 թվականին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության օրակարգի կարևոր հարցերից է լինելու, ԵԱՀԿ գործող նախագահը հավելել է. «Մենք լավ ենք հասկանում, որ խնդրի լուծման հարցում առաջընթաց հնարավոր չէ և կարգավորում իրական չէ, եթե կողմերը դրան հակված չեն: Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ պարզապես սպասելն ու տեսնելը տարբերակ չէ»:
Նա նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների հետ համագործակցությունը:
Ուկրաինայից հետո այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդում Շվեյցարիայի արտգործնախարարը պաշտոնապես ստանձնեց 2014-ին ԵԱՀԿ նախագահությունը: Իր ելույթում նա մեծ պատիվ է համարել ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելը, նաև մատնանշել Շվեյցարիայի նախագահության ընթացքում ԵԱՀԿ առաջնահերթությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում