Դեռ հայտնի չէ, թե Հայաստանը քանի մարզիկ կունենա «Սոչի-2014»-ում
Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերին: Բայց Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել մեր հավանական բոլոր հինգ թեկնածուներին: Հունվարի 16-ին վերցված նմուշներն ուղարկվել են Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը կստացվի 10 օր հետո: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հրապարակել է ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցանկը` վերջին մեկ և հինգ տարվա կտրվածքով: Ստորև ներկայացնում ենք տասնյակները:
2013 թ.
1. ԱՄՆ-63 որակազրկված մարզիկ-մարզուհի
2. Հնդկաստան-61
3. Իտալիա-54
4. ՌԴ-54
5. Ֆրանսիա-16
6. Ավստրալիա-13
7. Ղազախստան-13
8. Ուկրաինա-12
9. Շվեյցարիա-12
10. Մեծ Բրիտանիա-12
2008-2013 թթ.
1. Հնդկաստան-476
2. ՌԴ-394
3. ԱՄՆ-301
4. Իտալիա-218
5. Ֆրանսիա-155
6. Չեխիա-140
7. Ավստրալիա-131
8. Մեծ Բրիտանիա-102
9. Շվեդիա-97
10. Հարավային Աֆրիկա-95
Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ:
Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող մեր պատվիրակների անունները հայտնի կդառնան հունվարի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները