«ԱրմենՏել»-ը նվազեցնում է ռոումինգում շարժական ինտերնետի սակագինը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ռոումինգում շարժական ինտերնետի սակագնի աննախադեպ իջեցման մասին շարժական կապի բոլոր բաժանորդների համար։
Այժմ Beeline բաժանորդները, ռոումինգում միանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Beeline սակագնային գոտում ներառված օպերատորների ցանցին, յուրաքանչյուր մեգաբայթ ինտերնետ–տրաֆիկի համար կվճարեն ընդամենը 250 դրամ։ Beeline սակագնային գոտում ներառված են հետևյալ օպերատորները՝ Beeline (Ռուսաստան), Mobitel (Վրաստան), KarTel (Ղազախստան), Tacom (Տաջիկստան), Sky Mobile (Ղրղզստան), Unitel (Ուզբեկստան), Kyivstar (Ուկրաինա) և Wind (Իտալիա)։
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել իր ծառայությունների հարմարավետության և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Այժմ, մեր բաժանորդները գտնվելով արձակուրդում ԱՊՀ երկրներում, Վրաստանում կամ Իտալիայում, կարող են օգտվել ռոումինգ շարժական ինտերնետից ամենաշահավետ գնով և կիսվել տպավորություններով և լուսանկարներով հենց իրենց բջջային հեռախոսներից։ Վստահ եմ, որ այս տարի Beeline հարմար և մատչելի սակագները կպարգևեն մեր բաժանորդներին ուրախություն և վառ տպավորություններ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն հետևյալ հրահանգը #351*0000#։ Հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են միացնել ռոումինգ ծառայությունը ներկայացնելով անձնագիր և լրացնելով համապատասխան հայտը Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկում։ Իրավաբանական անձիք պետք է լրացուցիչ ներկայացնեն լիազորագիր շարժական կապի կորպորատիվ փաթեթի պատասխանատուի անունից։
Հավելյալ տեղեկատվություն ռոումինգ ծառայությունների, ռոումինգում գտնվելիս հաշվեկշիռը վերալիցքավորելու վերաբերյալ կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան