Թուրքիայի պաշտոնանկ արված նախարարները մեղադրվում են միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ
Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի հետևանքով պաշտոնազրկված 10 նախարարներից չորսի դեմ կաշառակերության մեղադրանք ներկայացնելու նյութեր են պատրաստվում:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ դատախազության թիրախում հայտնվել են ներքին գործերի, էկոնոմիկայի, քաղաքաշինության և եվրաինտեգրման հարցերով նախկին նախարարները: Նրանցից երեքի մասով առաջ քաշված մեղադրականներն արդեն ուղարկվել են արդարադատության նախարարություն:
Այսպես`
Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում է 10 անգամ կաշառ վերցնելու մեջ, ընդհանուր առմամբ 10 մլն դոլար:
Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մեղադրվում է 3 անգամ կաշառք վերցնելու մեջ, ընդհանուր առմամբ 1.5 մլն դոլար:
Կաշառակերության քանակի ու ծավալի չափերով առաջին տեղում էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանն է: Նա մեղադրվում է 28 անգամ կաշառք վերցնելու մեջ, ընդհանուր առմամբ 52 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա