Յուրա Մովսիսյան. «Մեծ ակումբների հետաքրքրությունը, իհարկե, հաճելի է, բայց ես սիրում եմ «Սպարտակը»
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ առայժմ չի քննարկում կարիերան Գերմանիայում կամ Անգլիայում շարունակելու տարբերակները, որոնց մասին հաղորդել են ԶԼՄ-ները:
«Մեծ ակումբների հետաքրքրությունը, իհարկե, հաճելի է: Բայց ես սիրում եմ «Սպարտակը», և ինձ դուր է գալիս խաղալն այդ թիմում: Շատ եմ ուզում նրա հետ միասին հաղթել Ռուսաստանի առաջնությունում և ընդհանրապես չեմ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ես նման պլաններ չունեմ:
Ցանկանում եմ հավաստիացնել բոլորին, որ շատ եմ ուզում խաղալ հենց «Սպարտակում»: Իսկ տարբեր ակումբների հետաքրքրության բնույթը հասկանալի է. ես գոլեր եմ խփում»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները