Կանանց առաջնությունում եռիշխանություն է
Հայաստանի շախմատի տղամարդկանց 74-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ տուրում առաջատար Տիգրան Քոթանջյանը ոչ-ոքի խաղաց իրեն հետապնդողներից մեկի` Կարեն Գրիգորյանի հետ: Այս արդյունքի շնորհիվ նա իր միավորների քանակը հասցրեց 4-ի և պահպանեց 1 միավորի առավելությունը 2-4-րդ տեղերը բաժանող Կարեն Գրիգորյանի, Ավետիք Գրիգորյանի ու Արման Փաշիկյանի նկատմամբ:
Կանանց մրցաշարում 5-րդ տուրից հետո եռիշխանություն է հաստատվել: Մարիա Գևորգյանը, Նարինե Գասպարյանն ու Շուշաննա Սարգսյանը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արմինե Բաբայանը նրանցից հետ է մնում կես միավորով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
5-րդ տուր
Տղամարդիկ
Գրիգորյան Ավետիք-Բաբուջյան Լևոն 1-0
Հովհաննիսյան Ռոբերտ-Պետրոսյան Տիգրան Լ. ½-½
Գրիգորյան Կարեն-Քոթանջյան Տիգրան ½-½
Մելքումյան Հրանտ-Անդրիասյան Զավեն 0-1
Փաշիկյան Արման-Տեր-Սահակյան Սամվել 1-0
Մրցաշարային աղյուսակ
1. Քոթանջյան Տիգրան 4
2. Գրիգորյան Կարեն 3
3. Գրիգորյան Ավետիք 3
4. Փաշիկյան Արման 3
5. Հովհաննիսյան Ռոբերտ 2.5
6. Անդրիասյան Զավեն 2.5
7. Տեր-Սահակյան Սամվել 2
8. Պետրոսյան Տիգրան Լ. 2
9. Մելքումյան Հրանտ 1.5
10. Բաբուջյան Լևոն 1.5
Կանայք
Հայրապետյան Աննա-Ղուկասյան Սիրանուշ 0-1
Գևորգյան Անահիտ-Գասպարյան Նարինե 0-1
Բաբայան Արմինե-Գևորգյան Մարիա ½-½
Գաբոյան Սուսաննա-Միրզաբեկյան Սվետլանա 1-0
Սարգսյան Շուշաննա-Ղամբարյան Հասմիկ 1-0
Մրցաշարային աղյուսակ
1. Գևորգյան Մարիա 4
2. Գասպարյան Նարինե 4
3. Սարգսյան Շուշաննա 4
4. Բաբայան Արմինե 3.5
5. Ղուկասյան Սիրանուշ 3
6. Հայրապետյան Աննա 2.5
7. Գաբոյան Սուսաննա 2
8. Միրզաբեկյան Սվետլանա 1
9. Գևորգյան Անահիտ 1
10. Ղամբարյան Հասմիկ 0
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները