Արագ շախմատի առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանի արագ շախմատի 2014 թ. առաջնությունը կմեկնարկի հունվարի 22-ին, ժամը 11.30-ին: Մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը` 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով, 10 րոպե + 5-ական վայրկյան ժամանակակարգով:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մասնակցության իրավունք ունեն տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները, արագ շախմատի 225 և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, ինչպես նաև ՀՀ տարածաշրջանային արագ շախմատի առաջնությունից 10 շախմատիստ:
Նշենք, որ մրցանակային հիմնադրամը կկազմի 1 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները