Հովիկ Հայրապետյանը եզրափակեց լավագույն եռյակը
Երևանի շախմատային ակադեմիայում անցկացված Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան): Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միաժամանակ լրացրեց գրոսմայստերի նորմա:
Երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացան գրոսմայստերներ Վեն Յանը (Չինաստան) և Հովիկ Հայրապետյանը (Հայաստան), ովքեր վաստակեցին համապատասխանաբար 5,5 և 5 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) լրացրեց միջազգային վարպետի նորմա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները