«CNN». Շատերը հավատում են, որ Նոյան Տապանը դեռ Արարատի գագաթին է
«CNN» հեռուստաընկերությունն արդրադարձել է Թուրքիայի տարածքում գտնվող վեց ոչ այնքան հայտնի տեսարժան վայրերի մասին, որում նաև նշվում է Վանա լճի Աղթամար կղզու` հայկական Սուրբ Խաչ եկեղեցու, Արարատ լեռան և Նոյան Տապանի մասին:
«Լիճն ունի մինչև 400 մետր խորություն և մոտ 120 կմ երկարություն, կարող է համարվել ներքին ծով:Այն չունի ելք դեպի ծով, սակայն ջրերը հարուստ են հանքային աղերով, որոնք ջրին կաթնային կապույտ գույն են հաղորդում: Ավելի քան 1000 տարի առաջ լիճը Հայկական թագավորության մաս էր կազմում: Միայն մեկ տեսակի ձուկ է այստեղ հանդիպում՝ տառեխ:Հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Աղթամար կղզու լճի ափից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, զարդարված է հիանալի որմնանկարներով ու քանդակներով, որոնք վերջին ժամանակներում վերականգնվել են»:
Նշվել է նաև, որ Նոյի Տապանը գտնվում է Արարատ լեռան գագաթին`5137 մետր բարձրության վրա :
«Շատերը հավատում են, որ այն դեռ Արարատի գագաթին է: Լեռան մասին գրված է նաև Աստվածաշնչում: Արարատ լեռան ռելիեֆը խորդուբորդ է և արշավախմբերը պետք է պայքարեն այնտեղ բարձարանլու համար: Լեռան ամենաբարձր գագաթն ամբողջ տարի ծածկված է ձյունով և ամռանը այնտեղի ջերմաստիճնը կարող է հասնել 30 C-ի»,-մասնավորապես նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին