Գեղարքունիքից ավետում են. Այս տարի ծնունդների թիվն ավելացել է
Հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 12 երեխա՝ 4 աղջիկ եւ 8 տղա` նախորդ տարվա առաջին օրվա 11-ի դիմաց:
Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում մարզում ծվել է 71 երեխա. այս ցուցանիչը 4 ծնունդով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ծնունդների քանակին:
39 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, որը նախորդ տավա համեմատ աճել է 5-ով, 16 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4-ով: 10 ծնունդ գրանցվել է Սեւանի հիվանդանոցում, 1 ծնունդ՝ Ճամբարակի բժշկական կենտրոնում, 8 ծնունդ` Վարդենիսի հիվանդանոցում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում ծնունդների թիվը նվազել է 1-ով, իսկ Վարդենիսի տարածաշրջանում` 3-ով:
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող ընկերությունների կողմից մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին ներկայացրած տեղեկատվության համաձայն 2013 թվականին մարզում ծնվել է 2599 երեխա: Դրանցից 612-ը՝ Գավառի տարածաշրջանում, 413-ը՝ Սևանի, 1146-ը՝ Մարտունու տարածաշրջանում, 337-ը՝ Վարդենիսի և 91-ը Ճամբարակի տարածաշրջանում: Նման ցուցանիշներով ամենաշատ ծնունդները գրանցվել է Մարտունու, իսկ ամենաքիչը՝ Ճամբարակի տարածաշրջանում: