Էրեբունի օդանավակայանում կազմավորվել է ռուսական ռազմաբազայի ուղղաթիռային էսկադրիլիան
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմազան համալրվել է. Էրեբունի օդանավակայանում ուղղաթիռային էսկադրիլիա է տեղակայվել, որի մեջ մտնում են «Ми-24П», « Ми-8МТ», «Ми-8СМВ» ուղղաթիռներ: Այս մասին, «Голос России»-ին հաղորդել են Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, այն նախատեսված է Հայաստանում խնդիրներ լուծելու համար:
Հաղորդագրության համաձայն, այն գործելու Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) և ՌՕՈՒ (ռազմաօդային ուժեր) հրամանատարության ներքո:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ ուղղաթիռները Հայաստան են տեղափոխվելու ընթացիկ տարում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, կառավարությունը որոշում էր ընդունել «Էրեբունի» օդանավակայանի կազմում գտնվող որոշ տարածքներ հատկացնել Հայաստանում ռուսական ռազմաբազային` ուղղաթիռային էսկադրիլիա տեղեկայելու համար (թվով 18): Պաշտպանության նախարարությունից այդ առնչությամբ նաև տեղեկացրել էին, որ ռուսական ռազմաբազայի համար հատկացված տարածքները մինչ հատկացում չեն օգտագործվել: