Առաջարկ. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ` Չինաստանում
Չինաստանում կազմակերպել դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսի առաջարկ է արել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Չինաստանում և Հայաստանում հայկական հնագույն քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդեսների կազմակերպման հարցերը, խոսել համատեղ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, մարտ ամսին Հայաստանում կայանալիք խուլ և համրերի պարի համույթի հյուրախաղերի մասին: