Առաջիկայում` կադրային փոփոխություններ մի շարք գերատեսչություններում
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել։ Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»։ Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաև փոխնախարարների հաստիքները։
Ըստ թերթի տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը ևս կազատվեն աշխատանքից։
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշել է, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում և օրենքի սահմաններում կտեղեկացնեն: