Արթուր Բաղդասարյանը բյուջեի միջոցներն ուղղել է իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանը
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի զլացել ՀՀ պետական բյուջեի միջոցներն իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանն ուղղելու հարցում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախորդ տարվա նոյեմբերի 8-13-ը Հայաստան կատարած այցի ժամանակ իր ողջ պատվիրակությամբ օթևանել է Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցում:
«Իսկ այն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը: Եվ ահա, Բորդյուժայի հյուրանոցային ծախսերը՝ ավելի քան 540 հազար դրամի չափով, Ազգային անվտանգության խորհուրդը հոգացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված գումարից 120 հազար դրամը ծախսվել է հյուրանոցային ծառայությունների մատուցման, իսկ ավելի քան 420 հազար դրամը՝ սննդի ծառայության համար»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան