Ծխելը դարձել է ավելի վտանգավոր, քան 50 տարի առաջ էր
Մեր օրերում ծխելն ավելի վտանգավոր է առողջության համար, քան 50 տարի առաջ: Ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն, ժամանակակից ծխախոտներն ավելի մեծ հավանականությամբ, քան նախկինում, կարող են բերել վտանգավոր հիվանդությունների: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Զեկույցում նշվում է, որ ծխելը կարող է առաջացնել շաքարախտ, քաղցկեղ: Բացի այս՝ մոլի ծխողներին սպառնում է նաև իմպոտենցիա, տուբերկուլոզ, իմունային համակարգի թուլացում: Ավելի պասիվ ծխողների մոտ մեծանում է ինսուլտի հավանականությունը:
Զեկույցի համաձայն, 2014-ին ծխախոտից առաջացած հիվանդությունների պատճառով կարող է մահանալ մոտ կես միլիոն մարդ: Ամեն օր, ավելի քան 3200 մարդ ծխում է իր առաջին ծխախոտը:
ԱՄՆ-ի գլխավոր սանիտար բժիշկը զգուշացրել է, որ եթե ոչ մի քայլ չձեռնարկվի, ապա այսօրվա 5,6 միլիոն երեխա և դեռահաս մեծ տարիքում կմահանան ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա