Հասարակություն 13:44 17/01/2014

Ֆիննախը խախտումներ է հայտնաբերել ՊԵԿ-ում

ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում և Պետական եկամուտների կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգի պահանջները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Նրա խոսքերով` սոցծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերում ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները:

Արդյունքում, ըստ Ս.Ղարիբյանի, 2013թ. հունվար-հունիս ամիսների համար կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացված «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն ավելի է ներկայացվել 584.7 մլն. դրամով:

Ներկայացնելով բացահայտված դեպքերից մի քանիսը, Ս.Ղարիբյանը նշեց, որ, օրինակ` տնտեսավորղ սուբյեկտը կնոջը աշխատանքի է ընդունել հղիության վերցերորդ ամսում գտնվելու ժամանակ: Դրանից հետո աշխատողը ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` բյուլետեն և այլևս չի գնացել աշխատանքի` արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար:

«Ստացվում է, որ աշխատողը մեկ ամիս աշխատելուց հետո բավականին շոշափելի գումար է ստանում պետությունից: Այսպիսի դեպքերը մեր կողմից դիտարկվել են կասկածելի և ռիսկային»,- ասաց նա:

Նշվեց նաև, որ բացահայտել են դեպքեր, երբ նպաստառուն համատեղության կարգով աշխատել է երկու կազմակերպությունում: Դրանք երկուսն էլ փողկապակցված են եղել. նպաստառուն մի կազմակերպությունում աշխատել է առավոտյան 9-ից մինչև 18:30-ը, իսկ մյուսում աշխատաժամանակը սահմանված է եղել 17:30-ից մինչև 21:30: Ստացվում է, որ աշխատողը աշխատել է 9:30-ից մինչև 21:30-ը, ընդորում` 17:30-ից մինչև 18:30-ը վարձու աշխատողը պարտավորված է եղել աշխատել երկու կազմակերպությունների համար միաժամանակ:

«Ի դեպ, առաջին ընկերությունում աշխատողի եկամտի չափը եղել է 1.6 անգամ ավելի, քան ամբողջ կազմակերպության աշխատակիցների միջին ամսական եկամուտը, իսկ երկրորդ կազմակերպությունում եկամուտը ավելի է եղել 2.3 անգամ: Այսպիսով, վարձու աշխատողը նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության` հղիության թերթիկ և 2 կազմակերպություններում համատեղելու արդյունքում հաշվարկվել և նրան վճարվել է 2 մլն 565 հազար դրամի նպաստ: Առաջինից` 1 մլն 139 հազար դրամ, երկրորդից` 1 մլն 426 հազար դրամի նպաստ»,- ասաց Ս.Ղարիբյանը` հավելելով, որ նմանատիպ դեպքերը դիտարկվում են ռիսկային:

Նրա խոսքերով` ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ անձը աշխատանքի ընդունվելուց հետո 1-ին տարվա ընթացքում 65 հազ. դրամից ավելի ամսական եկամուտ չի ունեցել, հաջորդ տարվա մեջ նրա ամսական աշխատավարձը լրավճարների հետ չի գերազանցել 174.6 հազ. դրամը, սակայն նա այդ տարի ստացել է 2 մլն 835 հազար դրամ պարգևատրում, արդյունքում նրա հղիության նպաստի գումարը կազմել է 2 մլն 32 հազար դրամ: Ավելին՝ այս նույն անձը համատեղության կարգով աշխատել է այլ կազմակերպությունում, ստացել է 303.5 հազար դրամ: Այս կազմակերպությունից նրան վճարվել է պետության հաշվին 1 մլն 237 հազար դրամ հղիության նպաստ: Պարզվել է նաև, որ նրան փոխարինող անձի համար սահմանվել է 187.5 հազար դրամ աշխատավարձ:

Ս.Ղարիբյանը նշեց, որ ավելի քան 170 գործատու 2013թ հունվար-մայիս ամիսներին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով` գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի գումարները ներկայացրել է որպես պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստների գումար:

«Վերոգրյալ փաստերը լրացուցիչ քննության ենթարկելու նպատակով ուսումնասիրությունների նյութերը` բաղկացած 338 թերթից, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն»,- հայտնեց Ս.Ղարիբյանը:

Նշենք, որ ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ հիվանդության դեպքում, կամ հղիության և ծննդաբերության դեպքում նպաստը` բյուլետենի գումարը, վճարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգով: Որպեսզի պետությունը այդ նպաստի գումարները փոխհատուցի` տնտեսվարող սուբյեկտը ՊԵԿ-ին համապատասխան հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում վարձու աշխատողների եկամտի չափի, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի և անաշխատունակության` բյուլետենի գումարի վերաբերյալ: Այնուհետև ՊԵԿ-ը հաշվետվություններից դուրս բերելով պետությունից փոխհատուցման ենթակա բյուլետենի և պետությանը վճարման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը` այն ներկայացնում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, ՊԵԿ-ից ստանալով պետությունից փոխհատուցման ենթակա բյուլետենի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, նշված գումարի չափով պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարում է վճարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ և 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}