Բոստանջյան. Երկրորդ նախագահը դիպուկ բնութագրել է վիճակը, որն առկա է հանրապետությունում
«Հանրապետության երկրորդ նախագահը կոնկրետ, դիպուկ բնութագրել է այն վիճակը, որն առկա է հանրապետությունում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներին:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այդ հարցազրույցների հետևում մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկությունն է, տնտեսագետը զարմացավ` ինչու չենք ասում, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են, ուզում են վերադառնալ քաղաքականություն, ինչո՞ւ է այդ հարցը հնչում միայն այս դեպքում.
«Դա այնպիսի հարց է, որը միայն տվյալ մարդը` հանրապետության երկրորդ նախագահը կարող է որոշել: Իր հատկանիշներով նա այնպիսինն է, որ եթե պահը գա, ապա կհայտարարի այդ մասին: Պետք չէ այդ հարցի վերաբերյալ իրադարձություններն արագացնել»,- ընդգծեց նա: