Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է Վեյկ ան Զեեում
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց Արկադի Նայդիչին: Իր միավորների քանակը հասցնելով 4-ի` հայ գրոսմայստերը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Հաշվետու տուրում ոչ-ոքի արդյունք գրանցվել է միայն Հիկարու Նակամուրա-Սերգեյ Կարյակին պարտիայում: Անիշ Գիրին պարտության է մատնել Պենտալա Հարիկրիշնային, Ֆաբիանո Կարուանան` Լյուկ վան Վելիին, Լենյեր Դոմինգեսը` Ռիչարդ Ռապպորտին, Ուեսլի Սոն` Բորիս Գելֆանդին:
Մրցաշարային աղյուսակում Լևոն Արոնյանին հետապնդող Գիրին ու Սոն իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր: Դոմինգեսը, Կարուանան և Կարյակինը վաստակել են 3-ական, Հարիկրիշնան ու Նակամուրան` 2,5-ական, վան Վելին ու Ռապպորտը` 1,5-ական, Նայդիչն ու Գելֆանդը` 1-ական միավոր:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Սոն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները