Կապույտի երանգները ակտիվացնում են գլխուղեղի աշխատանքը
Շվեյցարիայի Միտտ համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում ապացուցել են կապույտի դրական ազդեցության մասին:
«Զդոռովյե.ռու» կայքից տեղեկանում ենք` կամավորներին, որ ցանկություն են հայտնել մասնակցել էքսպերիմենտին, բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցներին հյուրասիրել են սուրճով, որպեսզի ակտիվացնեն ուղեղի աշխատանքը, իսկ երկրորդ խմբի մասնակիցներին տարել են մի սենյակ, որի ինտերիերը ամբողջությամբ կապույտի մեջ է եղել:
Տասը րոպե անց բոլորին առաջարկել են թեստ լուծել, և պարզվել է, որ ավելի լավ թեստային առաջադրանքից գլուխ են հանել այն մարդիկ, ովքեր կապույտ ինտերիերով սենյակում են եղել, քան նրանք, որ սուրճ են խմել:
Ավելի վաղ չինացի գիտնականները ապացուցել էին, որ գլխուղեղի աշխատանքի վրա դրական ազդեցություն են ունենում տնային բույսերն ու ծաղիկները: