Չինաստանում թռչնի գրիպի նոր դեպքեր են արձանագրվել
Չինաստանը շարունակում է ահազանգել թռչնի գրիպով հիվանդացությունների նոր դեպքերի մասին: Թերևս մի բան է դեռ հնարավորություն տալիս խուսափել խուճապից` բժիշկները պնդում են, որ համաճարակին գործը չի հասնի:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, նոր դեպքերը արձանագրվել են Չինաստանի տարբեր նահանգներում` երկուսի առողջական վիճակը մասնագետները կրիտիկական են համարում: Վերջին երկու շաբաթների ընթացքում վարակվել է ավելի քան 30 մարդ, արձանագրվել է մահվան չորս դեպք: Հիվանդության դեպքեր արձանագրվել են ոչ միայն փոքր քաղաքներում, այլև հսկա Շանհայում:
Ու քանի որ գիտնականները շարունակում են պնդել, որ վիրուսը մարդուն փոխանցվում է թռչնից, ապա խուճապը թերևս հասունանա` հունվարի 31-ին չինացիները նշելու են նոր տարին, իսկ տոնական սեղաններին ընդունված է հավի և բադի մսով ուտեստներ դնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա