Քաղաքապետարան. Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը բավարարվել է
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ իրականացված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանմամբ:
«Զանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ` դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:
Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում»,-ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
«Փաստինֆո». Վարչական վարույթ` Լևոն Տեր- Պետրոսյանի տան նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները