Յանուկովիչը աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լավոչկինին պաշտոնից ազատելու վերաբերյալ: «Ունիան» գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
2010 թ-ի փետրվարից աշխատակազմի ղեկավարի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լավոչկինի ազատման պատճառն անհայտ է:
Լրատվամիջոցները հայտնում են, թե Սերգեյ Լավոչկինը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռևս 2013 թ-ի նոյեմբերի 30-ին, երբ ուկրաինական հատուկ ջոկատայինները գրոհել էին Կիևում եվրաինտեգրացիայի կողմնակիցների վրանները: Այն ժամանակ, սակայն, նախագահ Յանուկովիչը չէր ստորագրել ազատման դիմումը:
Այլ տեղեկատվությամբ, հունվարի 17-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Վիկտոր Յանուկովիչի մամուլի քարտուղար Դարյա Չեպակը, Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների Ազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Երմոլովը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Գենադի Վորոբյովը: Այս մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցներն աշխատակազմին հղումով նշում են, թե հրաժարականների դիմումները նախագահը մտադիր է դիտարկել հունվարի 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում