Թուրքագետ. Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ն միակ այլընտրանքն է հայերի համար (տեսանյութ)
«Տարին բարդ է լինելու թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, որի ղեկավարը վարչապետ Էրդողանն է»: Ասուլիսում նման դիտարկում արեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ նրա, այս տարի Թուրքիայում նախ` մարտին կայանալու է ՏԻՄ, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ:
«Տիմ ընտրությունները միշտ էլ Թուրքիայի պատմության մեջ եղել են որոշիչ հետագա ընտրությունների համար, ստուգողական՝ կուսակցությունների համար: Իսկ օգոստոսին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կայանալու է նախագահական ընտրություններ, երբ ժողովուրդն է ընտրելու նախագահին, իսկ մինչ այդ Ազգային ժողովն էր ընտրում»,- ասաց նա:
2015-ին էլ Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և, ըստ թուրքագետի, հենց 2014-ի ընտրություններն էլ կանխորոշելու են, թե ինչպիսի խորհրդարան է ունենալու Թուրքիան:
Ա. Շաքարյանի կարծիքով, Էրդողանի կուսակցությունը Հայաստանի ու հայերի համար, չնայած վատ հարաբերություններին, չարյաց փոքրագույնն է, քանի որ մյուս կուսակցություններն ավելի ազգայնական են, ավելի ադրբեջանամետ ու վտանգավոր:
Ըստ նրա, նախորդ երեք ընտրությունների ժամանակ, Թուրքիայի հայերը ձայները տվել են հենց ԱԶԿ-ին, այսինքն առաջիկա ընտրություններում էլ ԱԶԿ-ն միակ այլընտրանքն է լինելու հայերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: